Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն, ի թիվս այլ արտադրական ընկերությունների, այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է արտադրամասերով, ծանոթացել ընկերության գործունեությանը, տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին:

«Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել գործարանի տնօրինության հետ: Քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու վերջիններիս լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել գործարանի առաջիկա նախաձեռնություններին և ծրագրերին: Հանրապետության նախագահն ընդգծել է խոշոր արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»: Հանրապետության նախագահը շրջել է ֆաբրիկայի արտադրամասերով և ծանոթացել ոսկյա և արծաթյա զարդերի արտադրության ամբողջական ցիկլին՝ սկսած ձուլակտորների մշակումից մինչև վերջնական արտադրանքի ստացում: Նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ֆաբրիկայում կիրառվող էկոլոգիական պաշտպանության համակարգերին և նորագույն տեխնոլոգիական լուծումներին:

Նշվում է, որ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» այցելությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել ընկերության տնօրինության հետ:

«Սինոփսիս Արմենիա»-յի տնօրեն Հովիկ Մուսայելյանը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել կազմակերպության ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում ընկերության ձեռքբերումներին և հաջողություններին, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը կարևորվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների և հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների գործառնական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Ռուսալ Արմենալ», «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ կատարած շրջայցերի արդյունքներն ամփոփել է համառոտ ճեպազրույցով:

«Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում հատկապես վերամշակող արդյունաբերությանը և արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռին: Համաձայն հունվար-փետրվար, հունվար-մարտ ժամանակահատվածի թվերի՝ այդ բնագավառում 30 տոկոս տնտեսական աճ է եղել: Այդ արդյունաբերության մեջ տնտեսական աճի հիմնական ապահովող ճյուղը ոսկերչությունն ու ադամանդագործությունն է: Նաև կարևոր է արտադրական կարողությունների նկատմամբ հետաքրքրությունը, թե ինչքանով ենք մենք պայմաններ ստեղծել տնտեսության մեջ, որպեսզի ներդրումներ կատարվեն հենց կոնկրետ արտադրության մեջ»,- նշել է նախագահը:

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն