Վահրամ Ճուղուրյանը և Սարո Խոդավերդին նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին որոշումներ է ընդունել Վահրամ Ճուղուրյանին և Սարո Խոդավերդիին օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին։ Նրանք կպաշտոնավարեն հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված որոշումները հրապարակվել են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Հայերեն Русский