ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդեռլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանին և Նիդեռլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Հայերեն