Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակցության համակարգմանն առնչվող հարցեր:

Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով և ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը:

ԵՄ գործընկերները ևս կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում