Քաղաքականություն

Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից

1 րոպեի ընթերցում

Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը  բխում է հենց ԵՄ-ի շահերից

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոնի Հովրեյթերը կարծիք է հայտնել, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը բխում է հենց ԵՄ-ի անվտանգության քաղաքականության շահերից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է «Կանաչները Բունդեսթագում» X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան երկրների, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության շահերից, այլ նաև մեր իսկ անվտանգության քաղաքականության շահերից»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում