ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի համար «շաբաթների, այլ ոչ թե ամիսների» հարց է բավարար քանակությամբ հարստացված ուրան ունենալը ատոմային ռումբ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Deutsche Welle-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ թեև ուրանի հարստացման մակարդակը, որն Իրանում գրեթե հասցվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակի, մտահոգություններ է առաջացնում, այնուամենայնիվ, չի կարելի եզրակացություն անել, որ Իրանը նման զենք արդեն ունի։

Գրոսիի խոսքով՝ գործող միջուկային մարտագլխիկի ստեղծումը, հարստացված ուրանի արտադրությունից բացի, պահանջում է «բազմաթիվ այլ բաներ», օրինակ՝ փորձարկումների անցկացում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչն ապրիլի 22-ին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։

Հայերեն Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը