Տարածաշրջանային

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետության ո՛չ ռազմական, ո՛չ էլ պաշտպանական դոկտրինում խոսք չկա միջուկային զենքի մասին: Մենք արդեն բազմիցս հնչեցրել ենք Իրանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ, այդ դոկտրիններում վերափոխումներ չեն կատարվել», - Քանաանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրն «իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով և երկար տարիներ գործել է միջազգային կանոններին համապատասխան»։

«Այս առնչությամբ խաղաղ ատոմի զարգացմանն ուղղված մեր գործունեությունը շարունակվում է և կշարունակվի», - հավելել է նա։

Ապրիլի 18-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ահմադ Հաքթալաբը նշել էր Թեհրանի պատրաստակամությունը՝ վերանայելու իր միջուկային դոկտրինն այն դեպքում, եթե Իսրայելը սպառնա հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում