Սպորտ

Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում հաղթել է

1 րոպեի ընթերցում

Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում հաղթել է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը պարտվեց, Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց, իսկ Մարիամ Մկրտչյանը ու Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում