Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի դահլիճում կազմակերպվել է հարգանքի տուրքի արարողություն ի պատիվ ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Մերի Վարդանյանի, ով ընթացիկ տարվա օգոստոսին կդառնա 110 տարեկան

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CBS News-ը, Մերի Վարդանյանը արժանացել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի պատվավոր հյուրի կոչմանը՝ նահանգում հայկական մշակույթի պահպանման և հայ համայնքում իր ներդրման համար:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Վարդանյանը, ով ապրում է Ճամայկա Փլեյնում, նահանգային ներկայացուցիչների պալատ է հասել Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ:

Մերի Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա ծնվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, որից մազապուրծ նրա ընտանքիը սկզբում հասել է Սիրիա, այնուհետև՝ Լիբանան, իսկ 1970-ականներին տեղափոխվել ԱՄՆ: Ամբողջ կյանքում նրան ուղեկցել է հայկական մշակույթի ուժեղ զգացողությունն ու կապվածությունը:

Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, ովքեր բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանմա նգործում ու հայ համայնքում ներդրումը: Ինչպես նշում է աղբյուրը՝ օրենսդիրներից ոմանք կրել են Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկը:

Հայերեն العربية Русский

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները