Սպորտ

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում դարձել է Հունգարիայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում դարձել է Հունգարիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Սևիկյանը դարձել Հունգարիայի ակումբային առաջնության ընթացիկ մրցաշրջանի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ֆերենցվարոշ»-ը մրցել է «Կիշվարդա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: «Ֆերենցվարոշ»-ն այս խաղից հետո հավաքելով 65 միավոր, առաջնության ավարտից 4 տուր առաջ, դարձել է երկրի չեմպիոն:

«Ֆերենցվարոշ»-ը 6-րդ տարին անընդմեջ է դառնում Հունգարիայի չեմպիոն:

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ» տեղափոխվեց 2024 թվականի հունվարին: Նոր ակումբի կազմում Սևիկյանն արդեն իսկ դարձել է գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում