Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Շենգավիթի քննչական բաժնում տեղի ունեցած միջադեպը

4 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Շենգավիթի քննչական բաժնում տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ապրիլի 19-ին փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և իրավապահ մարմինների աշխատանքն անվանարկելու անթույլատրելի փորձ է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Պարզաբանման մեջ նաև նշվում է. «Հաշվի առնելով հանրությանը նման մանիպուլյացիոն հնարքով, փաստերի խեղաթյուրմամբ մոլորեցնելուց զերծ պահելու անհրաժեշտությունը՝ հայտնում ենք, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը։

2024թ․ ապրիլի 3-ին դիմակավորված և զինված անձի կողմից Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքում ավազակության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որպես վկա համապատասխան քննչական գործողություններին մասնակցելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է հրավիրվել Գ․Մ-ն, ով ներկայացել է փաստաբանի հետ։

Հանցագործությունը կատարած անձի կողմից դեպքի վայրում թողնված առարկայի վրա ԴՆԹ հետքի պատկանելիությունը պարզելու նպատակով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել դատագենետիկական փորձաքննություն կատարելու համար Գ․ Մ․-ից նմուշ ստանալու մասին, սակայն վերջինս հրաժարվել է նմուշներ տալուց, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Գ․Մ․-ի հագին եղած հագուստն առգրավելու մասին, և քննչական գործողության կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված կարգով, դրա կատարմանը ներգրավվել են հետաքննության աշխատակիցները:

Հիշյալ քննչական գործողության կատարման ընթացքում Գ․ Մ․-ն, քննությանը խոչընդոտելու նպատակով, ձեռքերով ու ոտքերով անկանոն շարժումներ է կատարել և այդ կերպ անհնարին դարձրել քննչական գործողության կատարումը, որից հետո գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին, ապա՝ պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում, խնդրել է բժիշկ կանչել, ինչն էլ կատարվել է: Ժամանած շտապբուժօգնության աշխատակիցները Գ.Մ.-ին տեղափոխել են բժշկական հաստատություն:

Հաշվի առնելով, որ Գ․Մ․-ի վերոնշյալ գործողություններում առերևույթ առկա են վարույթի քննությունը խոչընդոտելու հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Գ․Մ․-ն, հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Պնդումներն այն մասին, որ Գ․Մ․-ն ենթարկվել է խոշտանգման, որևէ փաստական հիմքեր չունեն։ Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննությամբ»։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում