Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անօդաչու թռչող սարքերը, որոնք խոցվել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Սպահան քաղաքի երկնքում, արձակվել են Իսլամական Հանրապետության տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի մամուլի խոսնակ Հոսեյն Դալիրիանը։

«Մինչ այս պահը չի եղել որևէ օդային հարձակում Սպահանի կամ երկրի այլ հատվածների ուղղությամբ, որն իրականցված լինի երկրի սահմաններից դուրս գտնվող տարածքից։ Նրանք միայն ձախողված և նվաստացուցիչ փորձ են արել՝ երկինք հանելու կվադրոկոպտերներ, և դրանք նույնպես խոցվել են», գրել է նա։

Դալիրիանը նաև ասել է, որ ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկություններն Իսրայելի հարձակման մասին, չեն համապատասխանում իրականությանը։

«Թվում է, թե ամերիկյան ԶԼՄ-ները երազում են, որ Իսրայելը հարձակվի Իրանի վրա։ Այլապես, ձախողված հարձակումը մի քանի կվադրոկոպտերներով, որն ավարտվեց մի քանի փոքրիկ թռչուններ սպանելով, աշխարհում ոչ մի տեղ հարձակում չի համարվում», - գրել է նա։

Իր հերթին The Jerusalem Post պարբերականը գրում է, որ Իրանը փորձում է ավելի մեղմ ներկայացնել իրավիճակը։ Իրանի զինվորականները հայտնել են, որ մտադիր չեն պատասխանել հարձակմանը, ինչն, ըստ Jerusalem Post-ի, վկայում է դիվանագիտների հաջողված ջանքերի մասին, որոնք փորձում են կանխել լայնածավալ պատերազմը։

Ըստ պարբերականի՝ Իրանի հայտարարությունները, որ հարվածներն իրականացվել են երեք ԱԹՍ-ներով, որոնք արձակվել են երկրի ներսից և ոչ թե Իսրայելից, արդեն իսկ վերացնում է պատասխան հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանում պայթյուններ են լսվել, որոնք, ըստ ԱՄՆ աղբյուրների, եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակմանը։ Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։

Հայերեն English

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից