Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։
«Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի ստիպեն նրանց (խմբ․ ադրբեջանցի պաշտոնյաներ) վճարել նման գործողությունների համար»,- նշել է Տիտուսը։
.@repdinatitus (D-NV) announced plans to introduce the "Azerbaijan Sanctions Review Act" next week. "This will impose various sanctions on Azerbaijani officials who directed or carried out the ethnic cleansing of Artsakh. It's time that we make them pay - impose costs on them for… pic.twitter.com/keX8qhs3N7
— ANCA (@ANCA_DC) April 18, 2024