Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսն անդրադարձել է Հարավային Կովկասում Թուրքիայի իրականացրած քայլերին՝ համարելով դրանք շարունակական վայրագություններ և ընդգծելով դրանց աններելի լինելը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիլիրակիսն այդ մասին խոսել է Կոնգրեսում կայացած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին՝ ապահովելու նախագահ Ջո Բայդենի աջակցությունը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի իրական դաշնակիցներին։
«Մենք երբեք չենք հանձնվի։ Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը»,- ասել է Բիլիրակիսը։
"It's inexcusable!" Congressional Armenian Caucus Co-Chair @RepGusBilirakis (R-FL) cited Turkey's ongoing atrocities in the region and efforts by the Hellenic American and Armenian American communities to ensure @POTUS supports the true U.S. allies in the region. "We'll never… pic.twitter.com/OxwkSabxIg
— ANCA (@ANCA_DC) April 18, 2024