Քաղաքականություն

Բելգիայում Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով է անցկացվել

7 րոպեի ընթերցում

Բելգիայում Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով է անցկացվել

ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուվենի հայ ուսանողները կազմակերպության (Armenian Students Leuven - ASL) նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ոգեկոչելով Հայոց Ցեղասպանությունը՝ անդրադարձ պատմական հիշողությանն այսօրվա համատեքստում» խորագրով համաժողով, որի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս վան Հոֆը եւ քաղհասարակության շահերի պաշտպանության ավագ մասնագետ Նիկոլա Դավիթյանը։

0D6A3581.JPEG (23.32 MB)

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովի նպատակն էր զուգահեռներ անցկացնել հայ ժողովրդի ապրած պատմական անցյալի եւ ներկա զարգացումների միջեւ։ «Լյուվենի հայ ուսանողներ» կազմակերպության հիմնադիր Մարիամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ հայ ժողովրդի պատմությունը բարդ է, սակայն հաճախ չի պատմվում մեծ մասշտաբով: Այդ իսկ պատճառով ցանկացել են, որ այս տարվա միջոցառումը տարբերվի և ուսանողության մասնակցությունը լինի բազմաշերտ։ Մարիամ Հարությունյանի խոսքով՝ միջոցառման բուն նպատակ էր կրթել հայ երիտասարդներին, թե ինչպես նրանք կարող են ներգրավվել գործընթացում, ցույց տալ նրանց դրա տարբեր ուղիները․ բանախոսներն ընտրվել էին՝ հենց սա հիմք ընդունելով։

Դեսպան Բալայանն իր ելույթում կարեւորել է նման նախաձեռնությունները՝ ոչ միայն ուղերձ փոխանցելու, այլեւ քննադատություն լսելու տեսանկյունից։ ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ կարեւոր է Բրյուսելում նման միջոցառումների անցկացումը, քանի որ Բրյուսելը դարձել է կարեւոր վայր Հայաստանի համար։ Դեսպանը հույս ունի, որ դա կշարունակի այդպես մնալ առաջիկա տասնամյակներին։

0D6A3696.JPEG (26.05 MB)

«Հարյուր տարի անց մենք նորից ականատես եղանք հայերի նկատմամբ հերթական վայրագություններին, որն ավարտվեց էթնիկ զտմամբ։ Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ անպատժելիության մտածելակերպն է մղում ուժերին նման վայրագություններ իրականացնել», - ընդգծեց դեսպան Բալայանը՝ նշելով, որ հայերին թշնամու կերպարով ներկայացնելն օգնում է ադրբեջանական ռեժիմին պահել իր իշխանությունը։

Տիգրան Բալայանը կարեւորեց անցյալի եւ ներկայի միջեւ զուգահեռներ անցկացնելը։ Ըստ նրա՝ ներկա իրականության պատճառը 1994-ից ի վեր քննադատական մտածելակերպի պակասն է և չնկատելը, թե ինչպես են փոխվում իրողությունները։

0D6A3586.JPEG (9.71 MB)

Դեսպանը երիտասարդներին հորդորեց չմոռանալ անցյալն ու Ցեղասպանությունը, միեւնույն ժամանակ նայել ապագային։ «Ներկա իրողությունները հուշում են, որ մենք մեր անվտանգության համար այլեւս չեն կարող ապավինել որեւէ երկրի, որեւէ ավանդական կամ նույնիսկ պայմանագրային դաշնակցի», - նշեց դեսպանը։

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս վան Հոֆի խոսքով՝ Ադրբեջանը ջանք չի խնայում լռեցնելու քննադատական ձայները, այդ թվում՝ իրեն, բայց դա ապարդյուն է։ Վան Հոֆը նշեց, որ շաբաթներ առաջ Բելգիայի Սենատում արցախահայությանը նվիրված համաժողովի է մասնակցել, որից օրեր անց Բելգիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից քննադատական ծանուցում է ստացել։

Էլս վան Հոֆը նշեց, որ 2017 թվականին, երբ այցելել է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, վերադարձել է մեծ տպավորություններով, եւ այն ամենը, ինչ տեսել է, պարտավորեցնում են գործել՝ ի նպաստ հայ դատի։ «Այո, Ադրբեջանը ցանկանում է լռեցնել մեզ, բելգիացի քաղաքական գործիչներին, բայց մենք եւ մասնավորապես ԵՄ-ն պետք է շարունակի դիվանագիտական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որը խաղաղության որեւէ միտում չունի։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել մեր քաղաքական ղեկավարության վրա, որպեսզի Ադրբեջանի դեմ համապատասխան քայլեր, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառվեն», - ասաց հանձնախմբի նախագահը։

0D6A3832.JPEG (23.22 MB)

Էլս վան Հոֆի խոսքով՝ ինչպես 109 տարի առաջ Հայոց ցեղասպանության օրերին, այսօր էլ կույր ատելությունը վերածվել է դաժան բռնության և սպանության, և դա ամենասարսափելի արարքներից մեկն է, որը կարելի է կատարել, և կարևոր է ճանաչելն ու հիշատակելը։

Քաղհասարակության շահերի պաշտպանության ավագ մասնագետ Նիկոլա Դավիթյանը, համալրելով Էլս վան Հոֆի միտքը, շեշտեց, որ հիշատակելն այսօր ինքնին քաղաքական քայլ է, իսկ քաղաքական քայլերն ու նախաձեռնություններն այսօր հայության համար շատ կարեւոր են։ «Կարծում եմ՝ 2020 թվականից ի վեր ինչ-որ բան է տեղի ունեցել. Արցախում տեղի ունեցած աղետը Սփյուռքում ցնցել է բոլորին։ Մեզ համար պարզ է, որ մենք չենք կարող պասիվ մնալ։ Սփյուռքում շատերն այժմ կարծում են, որ մենք պետք է մոբիլիզացվենք նաև քաղաքականապես՝ ուժ դառնալու համար»,-նշեց Նիկոլա Դավիթյանը՝ այս համատեքստում կարեւորելով փաստը, որ Բելգիայի ընտրություններում կա առաջադրված հինգ հայ թեկնածու՝ երկուսը եվրոպական, երեքը տեղական մակարդակով։

Նիկոլա Դավիթյանի խոսքով՝ կարեւոր է, որ հայկական համայնքի քվեն ուժ ունենա եւ հաշվի առնվի։ «Մենք ցանկանում ենք, որ Բելգիայի քաղաքական գործիչները իմանան, որ հայերն ընտրող ուժ են։ Դա անելու ճանապարհներից մեկն այն է, որ թեկնածուներ առաջադրվեն և հայերին խրախուսեն քվեարկել նրանց օգտին։ Բելգիայի հայ համայնքի գոյության 100 տարիների ընթացքում երբևէ ոչ մի հայ պատգամավոր չի ընտրվել։ Ժամանակն է, որ մեզանից ոմանք կատարեն այդ թռիչքը», - նշեց Դավիթյանը։

Միջոցառման ավարտին ուսանողներն առիթ ունեցան հարցեր տալ բանախոսներին, հետաքրքրվեցին Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես ԵՄ-ի և Բելգիայի հետ հարաբերություններով։

Armenian Students Leuven-ը կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մարիամ

Հարությունյանի կողմից 2015 թվականին։ Հիմնադրման նպատակն է ոգեշնչել, կրթել և կառուցել ուսանողների և երիտասարդ մասնագետների համայնք: Կազմակերպությունը ներկայացնում է բազմաթիվ հայ ուսանողների և

երիտասարդ մասնագետների ոչ միայն Լյուվենի համալսարանից, այլ ամբողջ Բելգիայից։ Կազմակերպություններում բազմաթիվ միջոցառումներ

են անցկացվում, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված

ապրիլյան ամենամյա միջոցառումն է։

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

Քաղաքականություն

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում