ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։
«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։