Քաղաքականություն

Հայաստանը և Ղազախստանը տարբեր ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ղազախստանը տարբեր ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուն։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մուրատ Կարաբաևը ստորագրել են 2006 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն և Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր։

Ստորագրվել է նաև Հայաստանի Արմավիրի և Ղազախստանի Մանգիստաու մարզերի միջև համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Վանաձոր և Ղազախստանի Շիքմենթի քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանում Հայաստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը և 2024-2025 թվականների ճանապարհային քարտեզը ստորագրել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագրատ Մուսինը։

Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ16 թիմը, հաղթելով Ադրբեջանին, դարձավ ԵԱ-ի C դիվիզիոն բրոնզե մեդալակիր

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ16 թիմը, հաղթելով Ադրբեջանին, դարձավ ԵԱ-ի C դիվիզիոն բրոնզե մեդալակիր

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Պատահար

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Լոռու մարզի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։

Հայաստան

Լոռու մարզի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024»-ում դարձել է արծաթե մեդալակիր

Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024»-ում դարձել է արծաթե մեդալակիր

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստան

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

Մշակույթ

«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում