Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։