Հասարակական

Ոստիկանները ձերբակալել են կեղծ 100-դոլարանոցներ իրացրած երկու երիտասարդի

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները ձերբակալել են կեղծ 100-դոլարանոցներ իրացրած երկու երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 10-ին Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աշտարակ քաղաքի՝ 27 և Բուժական գյուղի՝ 28 տարեկան երկու երիտասարդի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խուզարկությամբ աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100-դոլարանոց:

Ըստ աղբյուրի՝ հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին մայրաքաղաքի տոնավաճառներից մեկի մոտ իրացրել են կեղծ 800 դոլար:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում