Հասարակական

ՄԻՊ աշխատակազմն սկսել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

4 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմն սկսել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։

«Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

HRD (23).jpg (81 KB)

Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրմանը՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ առանց այս մոտեցումների անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր։

HRD (18).jpg (175 KB)

«Իրավահավասարության երաշխավորումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Գենդերային հավասարության ապահովմանն ու խթանմանն ուղղված մեր միջոցառումները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ հանրային իրազեկման ու ոլորտի օրենսդրության կատարելագործման աշխատանքները, կրում են շարունակական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում մեծ տեղ է հատկացվել իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքին առնչվող հարցերին»,- բացման խոսքում ընդգծել է Անահիտ Մանասյանը:

HRD (26).jpg (111 KB)

Նշվում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս ոլորտում Պաշտպանի գործունեությունն իրականացվում է ինչպես անհատական դեպքերով կանանց խախտված իրավունքները վերականգնելով կամ հնարավոր խախտումները կանխարգելելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանանց իրավունքները խախտող պատճառները վերացնելու միջոցով: Այս տեսանկյունից շատ կարևոր դեր ունի Պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը։

Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դրական օրինակ կծառայի այլ պետական հաստատություններում գենդերային հավասարության և կանանց կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամրապնդման, հատկապես՝ ԳՀՊ գործընթացի ներդրման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցել են գործադիր իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում