Ոստիկանության պետը հետևել է ոստիկանների ատեստավորման փուլին և դիմորդների հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքներին
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանության պետը հետևել է ոստիկանների ատեստավորման փուլին և դիմորդների հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1134394.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ կրթահամալիրում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգչային թեստավորման փուլը, որի ընթացքին հետևել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳՆ ոստիկանության պետը զրուցել է ատեստավորում անցնող ոստիկանների հետ և հաջողություն մաղթել նրանց։
Նշվում է, որ այս փուլում, ըստ ծառայության ոլորտի, թեստերի միջոցով ստուգվում են ծառայողների մասնագիտական գիտելիքները։
Ըստ աղբյուրի՝ Արամ Հովհաննիսյանը հետևել է նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին:
Ապրիլի 3-ին կրթահամալիրում մեկնարկել է ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության նոր մոդելով ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը։