Հասարակական

Ոստիկանությունը պարզաբանել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգերի բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը պարզաբանել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգերի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարության կողմից համայնքային ոստիկանության բարեփոխումների համատեքստում, հասցեագրելով նաև բռնության ենթարկված երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, նախաձեռնվել և ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի հիման վրա 2024 թ. ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ որոշմամբ ներդրված կառուցակարգերն են.

  1. Սահմանվում են բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների շրջանակը, վերջիններիս միջև համագործակցության սկզբունքները (բռնության ենթարկված երեխային չվնասելը և չմեղադրելը, վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը, երկրորդային զոհականացման բացառումը, բռնության ենթարկված երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը, բռնության ենթարկված երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը և այլն) և ձևերը (տեղեկատվական համագործակցություն, վարչական-կազմակերպական համագործակցություն, սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք):
  2. Ըստ իրավասության՝ մանրամասնվում է երեխայի ուղղորդման շրջանակներում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունը՝ հիմնված երեխայի կարիքների գնահատման, ըստ անհրաժեշտության, սոցիալական դեպքի վարման և անհատական սոցիալական ծրագրի մշակման վրա՝ երեխային համապատասխան աջակցություն տրամադրելու և նրա լավագույն շահն ապահովելու նպատակով:
  3. Նախատեսվում են երեխային տրամադրվող համակողմանի աջակցության ձևերը (վերականգնողական օգնություն, երեխայի և ընտանիքի` աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության կազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն):
  4. Սահմանվում է երեխային համապատասխան աջակցության տրամադրման կարգը:

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության շրջանակներում միջգերատեսչական համագործակցությունը, որի ուղղությամբ հետևողականորեն իրականացվում են քայլեր։

Նշվում է, որ նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՆԳՆ հետ սերտ համագործակցության շրջանակներում։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում