Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է փակ ձևաչափով անցկացնել քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ։

«Հաշվի առնելով, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնց հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության տեսանկյունից՝ ուստի քվեարկելու ենք կողմ, որպեսզի նիստը տեղի ունենա փակ ռեժիմով»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հարցը հանրային հետաքրքրություն ունի, ուստի դեմ են քվեարկելու փակ ռեժիմով նիստի անցկացման որոշմանը։

«Արձանագրենք, որ փակ քննարկումը չի նշանակում պետական գաղտնիքի տեղեկատվության ներկայացում, հետևաբար ավելի շատ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունը հենց այնպիսին է, որ հանրությանն է հետաքրքրում։ Դրա համար է, որ կողմ ենք բաց անցկացնելուն և բնականաբար քվեարկության դեպքում դեմ ենք քվեարկելու այս որոշմանը»,- նշեց Մինասյանը։

Նիստը փակ անցկացնելու որոշման հարցը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց Ազգային ժողովի դահլիճից դուրս գալ այն պատգամավորներին, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն։

«Նիստին չեն կարող մասնակցել Դավիթ Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը և Սեյրան Օհանյանը։ Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, և ես չեմ կարող օրենք խախտել»,- ասաց Սիմոնյանը։

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում