Քաղաքականություն

ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը

1 րոպեի ընթերցում

ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ապրիլի 4-5-ին Լիխտենշտեյնում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպումը:

ԵԽ անդամ երկրների մշտական ներկայցուցիչները քննարկել են 2023 թ․ Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև մայիսին կայանալիք ԵԽ նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։

ԵԽ դեսպաններին ընդունել է նաև Լիխտենշտեյնի իշխան Ալոիս ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնը»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում