Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղարը ապրիլի 8-ին կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵԽ գլխավոր քարտուղարը ապրիլի 8-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ապրիլի 8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Բարձր մակարդակի այլ միջոցառումների հետ մեկտեղ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- գրել է Բադալյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում