Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանն ու Լիանա Կանելլին անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության խնդիրներին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Լիանա Կանելլին անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 5-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանում ներկայացված Կոմունիստական կուսակցության խմբակցությունից պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Լիանա Կանելլիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ներկայացրել է տարածաշրջանային լարվածության ֆոնին կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերին, որին հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում