Պաշտոնական

Սերգեյ Թաշչյանը նշանակվել է  Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Թաշչյանը նշանակվել է  Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին որոշում է ստորագրել Սերգեյ Սամվելի Թաշչյանին 12 ամիս փորձաշրջանով Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) նշանակելու մասին։ «Արմենպրես»-ը ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկացավ, որ նույն որոշմամբ Թաշչյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ3-1) պաշտոնից։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող է նշանակվել Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում