Հասարակական

Մեդիան և մարքեթինգը քայլում են համընթաց. «Արմենպրես»-ը մասնակցում էՖիլիպ Կոտլերի հայաստանյան հրատարակության անդրանիկ թողարկմանը

6 րոպեի ընթերցում

Մեդիան և մարքեթինգը քայլում են համընթաց. «Արմենպրես»-ը մասնակցում էՖիլիպ Կոտլերի հայաստանյան հրատարակության անդրանիկ թողարկմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր ժամանակների երկու մոգական «Մ»-երը՝ մեդիան և մարքեթինգը, քայլում են համընթաց ու փոխլրացնում միմյանց: Մեկն առանց մյուսի արդյունավետ լինել չի կարող: Հենց այս գաղափարախոսությամբ էլ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հանձն է առել մասնակցելու մարքեթինգի կնքահայր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» (EOMM) անդրանիկ թողարկմանը:

Գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, «Արմենպրես»-ի ներգրավվածության մասին խոսելիս, մեծապես կարևորում է ժամանակակից մարքեթինգային միտումերին համահունչ քայլելու անհրաժեշտությունը՝ թվային դարաշրջանում լսարանին արդյունավետորեն հասնելու համար:

Companies.png (1.19 MB)

«Մեդիա դաշտում նորարարության առաջնագծում մնալու հանձնառության գիտակցմամբ մեծ ոգևորությամբ ենք մասնակցում «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» անդրանիկ թողարկմանը Հայաստանում: EOMM-ին մասնակցելը մեզ հիանալի հնարավորություն է տալիս սովորելու ոլորտի փորձագետներից, մտքեր փոխանակելու և բարելավելու մեր մարքեթինգային ռազմավարությունը՝ ի շահ մեր լսարանի:

Այս ամենից զատ, մենք նաև պատրաստ ենք մարքեթինգային այս հրաշալի նախաձեռնության մասին հնարավորինս մեծ լսարանի իրազեկել, պատմել հրատարակության առավելությունների և դրա առաջադրած նորարարական լուծումների մասին»,-նշում է Նազարյանը:

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» նախագծի հետ համագործակցությունն «Արմենպրես»-ի համար բացառիկ հնարավորություն է՝ բարելավելու սեփական մեդիա-արտադրանքի տեսանելիությունը, ընդլայնելու հասանելիությունը և ապահովելու ավելի խորը ներգրավվածություն լսարանի հետ: «EOMM-ի նախագծի շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու յուրացրած մարքեթինգային տեխնիկան պրակտիկայում կիրառմամբ՝ մենք ակնկալում ենք տեղեկատվության ավելի արդյունավետ տարածում թվային տարբեր հարթակներում, այդ թվում՝ սոցիալական մեդիայում: Սա, իր հերթին, մեզ հնարավորություն կտա ավելի ամուր կապ հաստատել մեր լսարանի հետ, հասկանալ նրանց նախասիրությունները և համապատասխանեցնել մեր բովանդակությունը նրանց կարիքներին՝ դրանով իսկ ամրապնդելով հավատարմությունն ու վստահությունը»,-նկատում է գործակալության տնօրենը:

Ներգրավվածությունը «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» նախագծում հատկապես ուշագրավ է, քանի որ այն ցույց է տալիս մեդիա-կառույցի պատրաստակամությունը՝ քայլելու արագ փոխակերպվող աշխարհի պահանջներին համընթաց՝ միաժամանակ հավատարիմ մնալով իր հիմնական մասնագիտական արժեքներին:

««Արմենպրես»-ի հարյուրամյա պատմությունը մեզ համար վստահելիության, հուսալիության և լրագրության մեջ գերազանցության հանձնառության լուրջ հենք է ստեղծել: «Արմենպրես»-ը EOMM-ում իր ներգրավվածությունը ռազմավարական պլանավորման մաս է համարում՝ նպատակ ունենալով լիարժեք օգտագործել ընձեռված հնարավորությունները, կիրառելով լավագույն փորձը մեր մարքեթինգային մոտեցման մեջ: Խոսքն ինչպես թվային շուկայավարման նորարարական մեթոդների մասին է, այնպես էլ տարբեր հարթակների համար մեր բովանդակության օպտիմալացման, մեր ապրանքանիշի առցանց ներկայության ապահովման: Դրանով մենք նպատակ ունենք ոչ միայն ամրապնդելու մեր դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար լրատվական գործակալություն, այլ նաև անընդհատ զարգացող մեդիա դաշտում լինել փոփոխություն բերելու առաջամարտիկ՝ մնալով վստահելի, օբյեկտիվ և օպերատիվ լուրերի աղբյուր»,-եզրափակում է Նարինե Նազարյանը:

***

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» աշխատությունը Հայաստանի բիզնես հատվածի հնարավորություններն ու ձեռքբերումները, հայկական ընկերությունների նորարական գաղափարներն աշխարհին ցուցադրելու հնարավորություն կտա: Գիրքը հրատարակվելու էKotler Impactընկերության կողմից, որի հիմնադիրն է Ֆիլիպ Կոտլերը։ Պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի` hայկական ընկերությունների հաջողությունների մասին պատմող աշխատությունը, որը վաճառվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հրաշալի հնարավորություն է հայկական ընկերությունների համար՝ դուրս գալու միջազգային շուկա:

Ամերիկացիմարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսորևխորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի ոլորտում ամենաազդեցիկ դեմքերից է։ Այսօրվա դինամիկ զարգացող մարքեթինգային տիրույթում, որտեղ բիզնեսներն ակտիվորեն փնտրում են նորարարություն և ռազմավարական ուղղություն, պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները» աշխատությունը նորարարական գլուխգործոց է, որը ցույց է տալիս շուկայական տնտեսվարման փոխակերպող ուժն անընդհատ զարգացող աշխարհում:

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես կարող է ձեր ընկերությունը ներգրավվել այս պատմական նախաձեռնությանը, խնդրում ենք կապվել Green Light Marketing Agency-ի հետ info@greenlightmarketing.am էլ. հասցեով։

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում