ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը։

Ազնավուրին նվիրված միջոցառումների շարքն իր լայն տարածումն է գտելու թե՛ մայրաքաղաքում և թե՛ մարզերում, որի հիմնական նպատակն է մեծն Մաեստրոյի մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև նրա բարեգործական գործունեության և արժեքների տարածումը։

Ազնավուրը հսկայական ժառանգություն է թողել իր բազմաժանր ստեղծագործություններով և հումանիտար գործունեությամբ։ Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Շառլ Ազնավուրին՝ վերհիշելով և վերարժևորելով նրա բացառիկ կյանքի ուղին՝ որպես արտիստ, գրող, հումանիստ և դիվանագետ։ Հյուրերին սպասում էր հատուկ ցուցադրություն, որտեղ ներկայացվեց Ազնավուրի բեմական հանդերձանքը։

Երևանի կոնյակի գործարանը մշտապես գնահատել է Մաեստրոյի հանճարը՝ 2018թ․-ին ներկայացնելով Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը վավերագրող ARARAT Charles Aznavour Signature Blend 25 տարեկան կոնյակը։ Այն իր մեջ ամփոփում է հազվագյուտ սպիրտներից ստացված ստեղծագործ կուպաժ, որոնք արտացոլում են Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն դրվագները:

Միջոցառման ընթացքում հյուրերը վայելեցին ARARAT հայկական կոնյակը և նրա հիմքով պատրաստված կոկտեյլները, ինչպես նաև Charles Aznavour Signature Blend կոնյակը, որը հանդիսանում է մեծն արտիստի և ARARAT լեգենդար հայկական կոնյակի համատեղ աշխատանքի արդյունքը։

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում