ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Ցնցված ենք Մոսկվայում անմարդկային ահաբեկչության վերաբերյալ սարսափելի լուրերից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը, իսկ բոլոր տուժածներին ու վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 40, վիրավորվել 100-ից ավելի մարդ։