ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում ավարտվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կողմերը քննարկել են, թե ինչպես երկու երկրների խորհրդարանները կարող են աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ բանակցությունների ֆոնին:Կողմերը պայմանավորվել են քննարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները:
Ավելի վաղ,ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։