Հասարակական

«Տելեգրամ»-ի ալիքներով թմրամիջոց իրացնելու նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

5 րոպեի ընթերցում

«Տելեգրամ»-ի ալիքներով թմրամիջոց իրացնելու նոր դեպքեր են բացահայտվել․ երեք անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամ»-ի ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Արամի 103 հասցեի հարակից տարածքից ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և քննչական բաժին են ներկայացվել «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորուհին:

«ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում հիշյալ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով լցված փաթեթներ, ապակյա տարա՝ լցված դեղնավուն հեղուկ զանգվածով, բազմաթիվ վճարման անդորրագրեր, նոթատետր, որի մեջ եղել են գրառումներ՝ տարածաշրջանների, քաշերի, քանակների և գումարների վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորուհին, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով և շահադիտական դրդումներով, ապօրինի ձեռք են բերել և իրացնելու նպատակով «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել ընդհանուր 45 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և 1 հատ տարա՝ լցված դեղնավուն զանգվածով։ Փաթեթներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի ուղևորուհու անձնական խուզարկությամբ, իսկ մնացած՝ 44–ը և դեղնավուն զանգվածով լցված տարան, հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայում:

լուսանկար 1.jpg (270 KB)

Նշանակված փորձաքննությամբ հաստատվել է, որ փորձաքննության ներկայացված նմուշները «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց են, մնացած մասով եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Մյուս քրեական վարույթով ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տարածքի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, ով Կոտայքի մարզի բնակիչ է։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթներում առանձնացված, ընդհանուր 6 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, բժշկական մեկ կաթոցիչ՝ մոխրացած հետքերով։

Քրեական վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։

Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ տղամարդը նշված թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձից և այն պահել, տեղափոխել՝ հետագա իրացման նպատակով։

30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկու քրեական վարույթներով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 3 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց՝ մասնավորապես թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրները և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում