ԵՄ-ն նախնական հավանություն է տվել ուկրաինական գյուղմթերքի նկատմամբ մաքսատուրքերի վերացման մասին համաձայնագրի երկարաձգմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը նախնական համաձայնության են հասել ԵՄ երկրների հետ Ուկրաինայի արտաքին առևտրի ազատականացման միջոցառումների երկարաձգման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանը։

«Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նկատմամբ ԵՄ ներմուծման մաքսատուրքերի և քվոտաների ժամանակավոր կասեցումը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունիսի 5-ը՝ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պայմաններում Ուկրաինային աջակցելու նպատակով», - գրված է հայտարարությունում։

Եվրահանձնաժողովը կարող է արագ միջոցներ ձեռնարկել, եթե ուկրաինական ապրանքների ներմուծման պատճառով խափանումներ լինեն ԵՄ մեկ կամ մի քանի երկրների շուկաներում։

Կանոնակարգը նաև նախատեսում է «արտակարգ արգելակման մեխանիզմ»՝ չեղարկելու «հատկապես զգայուն գյուղատնտեսական ապրանքների»՝ թռչնամսի, ձվի և շաքարի մաքսատուրքերի կասեցումը: Այս ցանկում ներառվել են նաև վարսակը, եգիպտացորենը, ձավարեղենը և մեղրը:

«Արտակարգ արգելակման մեխանիզմի գործարկման հաշվետու ժամանակաշրջանը կլինեն 2022 և 2023 թվականները, այսինքն՝ եթե այդ ապրանքների ներմուծումը գերազանցի այս երկու տարվա միջին ծավալը, նորից մաքսատուրքեր կսահմանվեն», - ասվում է Եվրախորհրդարանի հայտարարությունում։

ԵՄ խորհրդարանը և խորհուրդը պետք է վերջնական հավանություն տան համաձայնագրին մինչև հունիսի 5-ը, երբ կլրանա գործող սակագների կասեցման ժամկետը։ Նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն այդ ժամկետը լրանալուց անմիջապես հետո։

Ուկրաինայի ԵՄ հարևանները՝ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան բողոքում են, որ առանց մաքսատուրքերի ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն ազդել է արտադրողների վրա՝ հանգեցնելով ֆերմերների ցույցերի և առանձին երկրների կողմից ներմուծման արգելքների։

Հայերեն English Français

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ