Հասարակական

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, 3ակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

«Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն), դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան քաղաքում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում