Հասարակական

Հայաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ, օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով նվազելուց հետո նույնքան կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ, օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով նվազելուց հետո նույնքան կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին՝ առանձին շրջաններում, 19-22-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին՝ նույնքան կբարձրանա։

Armenia_17_03_24.png (309 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։

Yerevan_17_03_24(1).png (36 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում