Հասարակական

ՄՍԾ պաշտոնյաները մեղադրվում են նպաստառուներից կաշառք ստանալու մեջ. վարույթն ուղարկվել է դատարան

5 րոպեի ընթերցում

ՄՍԾ պաշտոնյաները մեղադրվում են նպաստառուներից կաշառք ստանալու մեջ. վարույթն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, նույն կենտրոնի աշխատակից Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար ստացել են 30.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն նույն մարզի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:

Վերը նշված եղանակով Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի տարբեր ամիսների ընթացքում Արարատի մարզի ևս 7 նպաստառուից որպես կաշառք ստացել են 30.000-50.000 ՀՀ դրամ՝ վերջիններիս սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու, վերագրանցելու, նպաստ ստանալը շարունակելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար:

Բացի այդ, Տ. Կ.-ն Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի բնակչից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Այսպես՝ Լ. Մ.-ն, քաջատեղյակ լինելով, որ հիշյալ քաղաքացուն վճարված նպաստի գումարը հետ գանձման ենթակա չէ, հետ գանձում կատարելու պատրվակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ, որը խաբեությամբ Տ. Կ.-ի հետ հափշտակել են: Պաշտոնատար անձ Լ.Մ.-ն նույն կերպ մեկ այլ նպաստառուից հափշտակել է 40.000 դրամ:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Հ. Ս.-ի կողմից կենսաթոշակառուներից կաշառք ստանալու երեք դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լ. Մ.-ն Արարատի մարզի երեք բնակչի տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 200.000, 250.000 և 300.000 ՀՀ դրամ, որոնց մի մասը փոխանցել է Հ. Ս.-ին:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Լ.Մ.-ն Տ.Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակիչներից մեկին որպես նպաստառու ձևակերպելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից ստացել է 20.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, որի մի մասը փոխանցել է Տ.Կ-ին:

Լ. Մ.-ին, Տ. Կ.-ին և Հ. Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել 15 դրվագ կաշառք ստանալու, խարդախություն կատարելու և ապօրինի վարձատրություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում