Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման շրջանակներում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատաշուկայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործընկերներին ՀՀ կառավարության կարևոր բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության և առկա արդյունավետ համագործակցության համար:

Նշվում է, որ նախարարը նաև բարձր է գնահատել Ծրագրի շրջանակներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ ԱՄՀ-ի կողմից տրամադրվող բազմոլորտ տեխնիկական աջակցության հասանելիությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում