Քաղաքականություն

Մենք պետք է բացառապես մեզ վրա հույսներս դնենք. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մենք պետք է բացառապես մեզ վրա հույսներս դնենք. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսը ինքդ քեզ վրա դնելու ձևերից մեկն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է մեզ վրա հույսներս դնենք, բացառապես մեզ վրա։ Դա նշանակում է նաև, որ արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսն ինքդ քեզ վրա դնելու արտահայտություններից և ձևերից մեկն է, որովհետև դա հարաբերությունների մի ձև է, երբ ունես խնդիր քո օրակարգի խնդիրները քննարկել ավելի ու ավելի լայն շրջանակի հետ։ Երբ դու ավելի ու ավելի լայն շրջանակի հետ ես քննարկում այդ հարցերը՝ նշանակում է հույսդ դնում ես քեզ վրա»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարծում է, որ լավ կլինի, որ այդ փոփոխությունը արձանագրվի քաղաքացիների մտածողության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում