Քաղաքականություն

Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտնել է` կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ հայտարարություն կազմակերպությունը չի ստացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գլխավոր քարտուղարը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին։

«Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային հիմքերին համապատասխան», - նշել է Իմանղալի Թասմաղամբետովը՝ հավելելով, որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։

Ավելի վաղ France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում