«Նոր գիրք»-10/24. Մալյան, Քրիստի, սրինգ, Բանայան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Նարեկ Մալյան, «Զրոյական կետ»

Վեպը մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդությամբ ձևավորված մահապարտ ահաբեկչության մասին է: Ահաբեկչությունը չունի ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և բարիքները բազմապատկելու նպատակով: Գրքում զուգահեռներ են անցկացված քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև, և վեպն ավարտել մեր օրերում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկով: Գրքում կան թաքնված մի քանի զրոյական կետեր հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն. Ագաթա Քրիստի, «Լուռ վկան»

Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է. Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Կախարդական սրինգը

Վաղուց, շատ վաղուց, աշխարհը երկու կես էր արված: Մի կեսի տիրակալն Արևն էր, մյուսինը՝ Լուսինը: Նրանց մեջ վեճ էր ծագել, և օրեր, տարիներ շարունակ միմյանց դեմ կռիվ էին տալիս:

Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, ինչպես է Տամինոյին և Պամինային հաջողվում վերջ դնել կռվին և իրենց թագավորություններում խաղաղություն հաստատել:

Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ալեքս Բանայան, «Երրորդ դուռ»

Կան գրքեր, որոնք կարող են գլխիվայր շուռ տալ մարդու պատկերացումները բիզնեսի, նպատակների ու երազանքների մասին, տալ ոչ միայն տեսական սահմանումներ, այլ կամուրջ դառնալ, սովորեցնել չվախենալ, չհանձնվել ու առաջ գնալ։ Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը» գիրքը պատմություն է քոլեջի երիտասարդ ուսանողի մասին, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են հասել իրենց նպատակներին Բիլ Գեյթսը, Լեդի Գագան, Ուորեն Բաֆեթը և նման այլ հաջողակներ։ Եվ մինչ շատերի համար նրանք անհասանելի բարձունքներում են, խենթ երիտասարդը որոշում է հասնել ու հանդիպել նրանցից յուրաքանչյուրին…

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը