Քաղաքականություն

Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն, ընդգծելով, որ իրենք կողմ են նաև նրան, որ Եվրոպական միությունն ավելացնի իր ներկայությունը Հայաստանում գործող ԵՄ առաքելությանը։

«Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան կապին, ապա Կիպրոսը վճռականորեն աջակցում է Երևանի հետ հարաբերությունների խորացմանը և ԵՄ ներկայության ավելացմանը Հայաստանում գործող առաքելությանը», - ասուլիսի ընթացքում շեշտեց ԱԳ նախարարը։

Բացի այս, Կոնստանտինոս Կոմբոսը նաև ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ուղղությամբ Կիպրոսն անխոնջ կաշխատի և վճռականորեն կաջակցի տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրոպական միությանը՝ միևնույն ժամանակ խթանելով բարեփոխումների օրակարգը։

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում