Տնտեսություն

Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ  ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով  աշխատող կաթսաներ, տաք  հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։ 

«Ուրախ  ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արև ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին Ակբա բանկը կանգնած  է բնակիչների կողքին՝  առաջարկելով ֆինանսական  հետաքրքիր  լուծումներ,  որպեսզի մարդիկ կարողանան  օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների  առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։

Այս տարի  Ակբա բանկը Euromoney ֆինանսական պարբերականի  կողմից ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է նաև «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն  ու  CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում