Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առանձնազրույցը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Նախապես հայտարարվել է, որ առանձնազրույցին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում