Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին IDBank-ից:

Եվ այսպես, մարտի 6-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պատվիրե՛ք IDBank-ի Travel պլատինում դասի քարտը, Visa Gold և Mastercard Gold քարտերից ցանկացածը և ստացե՛ք բացառիկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։

Ընդ որում՝ առաջարկը գործում է քարտը պատվիրելու բոլոր ուղիների վրա, այսինքն՝ Idram&IDBank հավելվածով, Բանկի պաշտոնական կայքով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև անմիջապես Բանկի մասնաճյուղում։

Նոր հաճախորդների կամ դեռ չսինքրոնացված հաճախորդների համար էլ ավելի գրավիչ նորություն ունենք․ շտապե՛ք դառնալ Բանկի հաճախորդ ու սինքրոնացնել Իդրամի և Բանկի հաշիվներն Idram&IDBank հավելվածում, հավելվածով կամ IDBanking.am հարթակով պատվիրե՛ք ակցիայի շրջանակում զեղչված քարտերը և ստացե՛ք welcome-բոնուս idplus-ի նվեր-քարտերի տեսքով․

  • Travel քարտը պատվիրելու դեպքում՝ 10 000 դրամի չափով,
  • Visa Gold և Mastercard Gold քարտատեսակները պատվիրելու դեպքում՝ 5 000 դրամի չափով:

Ի դեպ՝ IDBank-ի Travel քարտը բացառիկ ֆինանսական գործիք է, որով Դուք հասանելիություն եք ստանում լավագույն առաջարկներին՝ սկսած վճարումների դիմաց քեշբեքերից մինչև ճամփորդության ժամանակ արտոնյալ սպասարկում։ Travel քարտի բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

«Կես գին բոլորին» արշավի անցկացման բոլոր պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին