Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից:

«Արմենպրես»-ի հետ հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում