Լավրովը և Բայրամովը շեշտել են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայում կայացած հանդիպման ընթացքում շեշտել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում, ներառյալ՝ «Կասպյան հնգյակի» և «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը», - գրված է հայտարարությունում։

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։

Լավրով-Բայրամով հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում։

Հայերեն English فارسی Français ქართული Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին