Քաղաքականություն

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչ

3 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

«Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կան որոշ քայլեր, որ մենք պետք է հաշվի առնենք, բայց առաջին հերթին մենք պետք է հանդիպումներ ունենանք»,- ասել է Քըլըչը։

Նա նշել է, որ Մոսկվայում համաձայնության են հասել, որ հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացում նախապայմաններ չլինեն։

Քըլըչը հայկական կողմին մեղադրել է հետագա հանդիպումների համար երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձանց համար սահմանի բացումը որպես նախապայման առաջ քաշելու մեջ։ «Ես Ռուբենին մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ Երևան այցելել բանակցությունների համար։ Ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել նաև Անկարայում։ Բայց, եթե նա երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացումը որպես նախապայման է դնում Անկարայում և Երևանում մեր հանդիպման համար, մենք այդ ժամանակ խնդիր ենք ունենում։ Մենք պետք է հանդիպենք և խոսենք։ Եթե մենք ցանկանում ենք լուծում գտնել, դրա բանալին հանդիպումն է, իսկ մենք մեկ տարուց ավելի է՝ չենք կարողացել հանդիպել»,- նշել է Թուրքիայի հատուկ բանագնացը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ կողմերը պայմանավորվել էին 2023 թվականի ամռանը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար՝ Քըլըչն ասել է, որ իրենք կցանկանային բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ բոլորի համար, բայց այն ժամանակ, երբ պահը հասունացած կլինի։

Արձագանքելով Քըլըչի հայտարարությանը, թե Հայաստանը հանդիպումների համար նախապայման է դնում՝ Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ, հնարավոր է, թյուրըմբռնում կա, որովհետև Հայաստանը հանդիպումների համար նախապայման չի դրել։ «Ես և Սերդարը վերջին անգամ հանդիպել ենք Թեհրանում։ Ես արդեն երկու անգամ եղել եմ Թուրքիայում և հանդիպել եմ Սերդարի հետ։ Այսպիսով, որևէ նախապայման չկա, և, իհարկե, մենք հետագայում կքննարկենք, թե որտեղ հանդիպենք»,- ասել է Ռուբինյանը։

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում