Հասարակական

Քասախում սպանության և այլ հանցագործության վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

5 րոպեի ընթերցում

Քասախում սպանության և այլ հանցագործության վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա․-ն նշված օրը` ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա․-ի և եղբոր՝ Ա․ Ե․-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խուլիգանական դրդումներով, առանց որևէ առիթի, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քարերով դիտավորյալ հարվածներ են հասցրել Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի 7-րդ շենքի դիմաց կայանված՝ իրենց հարևան քաղաքացուն պատկանող «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենային։ Արդյուքնում` վնասել են մեքենայի ապակիները, կողային հայելիները, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

«Այնուհետև` ժամը 16:15-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս.Ջալալյան և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում նկատելով «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող Վաղիկ Ասատրյանին, Ե․Ա․-ն կրկին խուլիգանական դրդումներով, Վ.Ասատրյանին սպանելու դիտավորությամբ, ձայն տալով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, կանգնեցրել է վերջինիս ավտոմեքենան, քաշելու եղանակով դուրս է հանել նրան ավտոմեքենայից։ Ապա հոր հետ միասին, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իսկ Ե․ Ա․-ն իր մոտ եղած երկշեղբ դանակով առնվազն 6 հարված է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին։ Դրա հետևանքով Վ․․ Ասատրյանը կարճ ժամանակ անց «Արմենիա» ՀԲԿ-ում, գիտակցության չգալով, մահացել է:

Հանցագործությունն առերևույթ կատարած հայրը երկու որդիների հետ դիմել են փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից 2024թ․ փետրվարի 24-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ե․Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, վերջինիս հոր՝ Վ․Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ եղբոր՝ Ա․Ե․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Նշվում է, որ որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող նշված 3 մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և երեք անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Փետրվարի 28-ին վերջիններս ինքնակամ ներկայացել են ՀՀ ԱԱԾ, որտեղ վերցվել են արգելանքի և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որոնք բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում