ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան գործընկեր երկրներին չի դիմել իր տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայման խնդրանքով, սակայն կարծում է, որ ապագայում «ոչ մի սցենար չի կարող բացառվել»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարարությանն առընթեր Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապագայում չի կարելի բացառել Ուկրաինա արևմտյան զինվորականներ ուղարկելը: Թեև, նա նշել է այսօրվա դրությամբ այս հարցում փոխհամաձայնության բացակայության մասին: Ուկրաինան պաշտոնապես չի դիմել գործընկեր երկրներին իրենց զինված ուժերի կազմում անձնակազմի ներգրավման խնդրանքով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ Ուկրաինայի պաշտպանության համար ՆԱՏՕ-ի զորքերի ներգրավումը հնարավոր կլինի դաշինքին Ուկրաինայի՝միանալուց հետո։
Մակրոնը փետրվարի 26-ին Ելիսեյան պալատում Ուկրաինայի աջակցության խնդրով կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ այնտեղ քննարկվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Նրա խոսքով, կողմերը փոխհամաձայնության չեն եկել այդ թեմայի շուրջ, սակայն ապագայում նման սցենարը բացառել չի կարելի։