Սպորտ

Արթուր Ավագյանը համալրեց «Փյունիկ Ակադեմիա»-ի մարզչական շտաբը

1 րոպեի ընթերցում

Արթուր Ավագյանը համալրեց «Փյունիկ Ակադեմիա»-ի մարզչական շտաբը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Ավագյանը ֆուտբոլային կարիերան «Փյունիկ»-ում ավարտելուց հետո նշանակվել է «Փյունիկ Ակադեմիա»-ի գլխավոր մարզչի օգնական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈւԵՖԱ-ի մարզչական B կարգի արտոնագիր ստանալուց հետո Ավագյանը կօգնի «Փյունիկ»-ի երկրորդ թիմին առաջնության գարնանային հատվածում:

Ավագյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին «Գանձասար»-ում: Նախկինում Ավագյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում, ինչպես նաև կես մրցաշրջան անցկացրել ղազախական «Սեմե»-ում:

Ավագյանը 2015-2016 մրցաշրջանում «Ալաշկերտ»-ի հետ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, իսկ 20212022 մրցաշրջանում «Նորավանք»-ի կազմում բարձրացրել Սուպերգավաթը:

36-ամյա նախկին ֆուտբոլիստը մեր ակումբի գույներով անցկացրել էր 11 հանդիպում, այդ ընթացքում նա կատարել է որոշիչ գոլային փոխանցում «Կլուժ»-ի դեմ խաղում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում